2023-ին ՀՀ-ում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք, ինչը 2022-ի համեմատ ավելի է 7,2 տոկոսով
Նիկոլ Փաշինյանն այցելել է Կադաստրի կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
«Զեկուցվել է, որ 2023թ. իրականացվել և շարունակվում են ՀՀ օրթոֆոտոհատակագծերով ծածկված համայնքների կադաստրային քարտեզների ճշգրտման, կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի ուղղման աշխատանքները։ Գործում է առանձին հողամասերի սահմանների ուղղման պարզեցված ընթացակարգ։
Կադաստրային քարտեզների ճշգրտման աշխատանքների արդյունքում էական աջակցություն է ցուցաբերվել քաղաքաշինական և ներդրումային ծրագրերի իրականացմանը, էապես նվազել է վարչարարությունը, բավարարվել քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքները։ Ճշգրտված կադաստրային քարտեզները հանդիսանում են իրավունքների պետական գրանցման հիմք։ Իրականացվել է 344 բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղղում, որից 186-ը՝ 2023 թվականի ընթացքում։ Կատարվել է 21 համայնքների և Երևան քաղաքի շուրջ 2400 կմ երկարությամբ վարչական սահմանների ուղղում։ Չնույնականացված մոտ 100,000 գույքային միավորներից 19000-ն ուսումնասիրվել է, որից 9500-ը նույնականացվել և ըստ անհրաժեշտության արտացոլվել է քարտեզում։
Իրականացվում է նաև ինքնակամ կառույցների հաշվառման գործընթաց, դրանք գույքային հարկման բազայում ներառելու նպատակով: Սա կնպաստի նաև համայնքների բյուջեների ավելացմանը:
Պատասխանատուները տեղեկացրել են, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք, ինչը 2022-ի համեմատ ավելի է 7,2 տոկոսով: Գործարքների թիվը նվազել է Երևանում՝ 6 տոկոսով: Սուրեն Թովմասյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում Երևանում իրականացվել է անշարժ գույքի 60 հազար գործարք, 2022-ին՝ 64 հազար: Նշվել է, որ գործարքների քանակով ակտիվացել են Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը: 2023-ին Կադաստրի կոմիտեն սպասարկել է գործարքների 800 հազար դիմում՝ 2022-ի 700 հազարի փոխարեն»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան