Հասարակություն 17:19 12/01/2024 Հայաստան

Ե՞րբ, որտե՞ղ պետք է բնակարանի վարձատուն ներկայացնի հայտարարություն և ի՞նչ պետք է լրացնի

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ասուլիսում հայտնեց, որ ՊԵԿ-ը փետրվարից սկսելու է վարչարարություն այն սեփականատերերի նկատմամբ, ովքեր չունեն վարձակալության պայմանագիր կամ հայտարարություն վարձակալական հարաբերությունների վերաբերյալ։ Հասարակությանն այսօր հետաքրքրում է, թե ո՞ւր և ե՞րբ պետք է դիմեն վարձատուները հայտարարություն ներկայացնելու համար, ի՞նչ պետք է լրացնեն։ Արդյոք ՊԵԿ-ն ունի գործիքակազմ այս կարգավորման կատարումն ապահովելու համար և այն ինչ արդյունավետությամբ կգործի։ Panorama.am-ն այդ հարցերի պատասխանները ստանալու համար դիմեց տնտեսագետ, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանին։

«Իրականում մեր Հարկային օրենսգրքով մինչ այս էլ նախատեսված է եղել, որ վարձակալական վճարները պետք է եկամտային հարկով հարկվեն, ուղղակի այս նոր կարգավորումներով պատժիչ մեխանիզմներն են հստակեցվում, որ նման դեպք հայտնաբերու դեպքում վարձատուն պարտադիր տուգանվելու է։ Մի քիչ դժվար է ասել, թե հայտարարագրման սկզբունքն արդյունավետ կգործի, թե ոչ, քանի որ ենթադրում եմ, որ այդ պատժիչ մեխանիզմն է հիմնական խթանը լինելու, որպեսզի քաղաքացիները ինքնակամ հայտարարգրեն այդ եկամուտները՝ վախենալով հետագայում հարկային վարչարարական տարբեր գործիքների արդյունքում դեպքի բացահայտման ֆինանսական հետևանքներից։

Գլոբալ առումով վերահսկման մեխանիզմներ չկան, այստեղ հարկային մարմինները պետք է վարչարարական գործիքներ կիրառեն։ Կոպիտ օրինակ բերենք, եթե նման դեպքեր հայտնաբերելուց թե՛ վարձակալը , թե՛ վարձատուն պնդեն, որ անհատույց հիմունքներով է, կամ ընկերական, բարեկամական կապից հելնելով է այդ բնակարանը հանձնվել և՝ անվարձահատույց, բնականաբար, այստեղ հարկի հարց էլ չի առաջանում։ Այն ճշտելու մեխանիզմ էլ չկա։ Միակ ձևան այն է, որ հարկային մարմինը վարչարարություն կիրառի և վերջում էլ վարձակալը պնդի, որ վարձավճար է տվել և դա հիմք հանդիսանա, որպեսզի տուգանեն վարձատուին։ Այլապես, եթե թե՛ վարձակալը, թե վարձատուն պնդեն, որ վարձակալալական փոխհարաբերություններ չէ, այլ մարդը ինքնակամ, որպես բարի կամքի դրսևորում իր բնակարանը հանձնել է մեկ այլ անձի, ընկերոջը, բարեկամին, կամ՝ ուղղակի, ապա այստեղ պետությունը որևէ մեխանիզմ չունի այն վերահսկելու։

Այստեղ երկրորդ հանգամանքն էլ կարող է լինել, որ նման տուգանքից խուսափելու համար, հայտարարագրեն, բայց ոչ այն ծավալով, որով իրականում վարձակալական վճար է գանձվում։ Օրինակ բնակարանը վարձակալության է տրվել 250 հազար դրամով, բայց վարձակալության պայմանագրում գրվի 100 հազար դրամ»,- ասաց Կառլեն Խաչատրյանը։

ՊԵԿ պաշտոնական կայքէջում վարձատուների վերաբերյալ իրազեկման էջ է բացված որում տրված են հիմնական հարցերի պատասխանները.
 

«-Անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս, ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարություն

Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք և այն չի ստացել պետական գրանցում, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն։ Մինչ դեկտեմբերի 1-ը ծագած վարձակալական գործարքների մասով հարկային մարմին հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը, իսկ դեկտեմբերի 1-ից հետո ծագած վարձակալական գործարքների մասով՝ գույքը փաստացի վարձակալության հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում:

-Ինչպե՞ս հարկային մարմին ներկայացնել հայտարարություն

Անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու համար կարող եք այցելել ցանկացած սպասարկման սրահ՝ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ) և հանրային ծառայության համարանիշով (ՀԾՀ): Եթե դեռ հաշվառված չեք հարկային մարմնում և չունեք հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), ապա կտրամադրի ՀՎՀՀ, որից հետո կարող եք ներկայացնել հայտարարությունը:

-Ինչպե՞ս ներկայացնել հայտարարությունը, եթե չեք կարող այցելել սպասարկման սրահ

Եթե չեք կարող անձամբ ներկայանալ սպասարկման սրահ, ապա կարող եք Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով առաջին քայլով ուղարկել լրացված և ստորագրված դիմում ՀՎՀՀ ստանալու համար և կցել անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ՀԾՀ-ն: Այնուհետև, մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո նույն հարթակի միջոցով հայտարարությունը կարող եք ներկայացնել՝ կցելով լրացված, ստորագրված դիմում  և հայտարարություն :

-Ինչպե՞ս ներկայացնել հայտարարությունը, եթե Հայաստանում անշարժ գույքը հանձնել եք վարձակալության և բնակվում եք արտերկրում

Եթե գտնվում եք արտերկրում և չեք հանդիսանում ՀՀ ռեզիդենտ քաղաքացի, ապա www.e-request.am համակարգի միջոցով անհրաժեշտ է ուղարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համար ստանալու դիմումը և կցել անձը հաստատող փաստաթուղթ: Ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո հայտարարությունը կարող եք ներկայացնել նույն հարթակի միջոցով՝ կցելով լրացված, ստորագրված դիմում  և հայտարարություն:

-Քանի՞ հայտարարություն է պետք ներկայացնել՝ նույն հասցեում գտնվող անշարժ գույքը (օրինակ՝ սեփական տան տարբեր հարկերը) տարբեր հարկային գործակալների կամ տարբեր ֆիզիկական անձանց վարձակալության տրամադրելիս

Այն դեպքում, երբ քաղաքացին անշարժ գույքը հանձնում է վարձակալության տարբեր հարկային գործակալների կամ տարբեր ֆիզիկական անձանց, ապա յուրաքանչյուր վարձակալական գործարքի համար պետք է ներկայացնել առանձին հայտարարություններ: Միաժամանակ, անշարժ գույքը հարկային գործակալին վարձակալության տրամադրելիս հայտարարության մեջ լրացվում է տվյալ գործարքի կողմ հանդիսացող վարձակալ անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության անվանումը և ՀՎՀՀ-ն:

-Ինչպե՞ս լրացնել հայտարարությունը, եթե ամսական վարձակալական վճարի չափը տարվա ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է

Այն դեպքում, երբ ամսական վարձակալական վճարի չափը տարվա ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է, ապա յուրաքանչյուր փոփոխված վարձակալական վճարի համար պետք է ներկայացնել առանձին հայտարարություն՝ նշելով համապատասխան ժամանակաշրջան:

-Ե՞րբ և ինչպե՞ս պետք է վճարել եկամտային հարկը

2023 թվականի համար վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկը վճարելու նպատակով հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով  պետք է ներկայացնել մինչև 2024 թվականի մայիսի 1-ը (ընթացակարգի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի)»:

Վարձատուները կարող են այցելելՀՀ  տարածքում գտնվող Հարկ վճարողների սպասարկման  ցանկացած կենտրոն՝ անկախ բնակության կամ գրանցման վայրից։ Կենտրոնների հասցեները կից հղումում։

https://src.taxservice.am/am/getMenusContents/109

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:27
Ադրբեջանում վթարի արդյունքում 6 մարդ է մահացել, որոնցից 5-ը զինվորական են
Մահվան ելքով վթար է տեղի ունեցել Թովուզում; Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը գրանցվել է Թովուզի շրջանում։...
Աղբյուր` Panorama.am
23:12
Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում
Նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:57
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանքի նկատմամբ. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հայտնում է. «Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության...
Աղբյուր` Panorama.am
22:32
Իմ վարորդը և վերջինիս մայրն այս դեպքով ցուցմունք են տվել. Արմեն Փամբուխչյանը՝ այրված երկու «Lexus»-ի դեպքի մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է վերջերս ավտոտնակում այրված երկու մեքենաների գործին։ «Մի քանի օր է ինչ որոշ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հանրության կողմից ոգելից խմիչքի շիշ ընկալվող այս առանձնյակը, հպարտորեն նշել է, որ ՔՊ անդամ է. Ռոբերտ Հայրապետյանը՝ Ալեքսանդր Սիրունյանի մասին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «ՔՊ-ն ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ներկայացրել է Սիրունյան Ալեքսանդրի թեկնածությունը:...
Աղբյուր` Panorama.am
22:09
Սաակաշվիլին Վրաստանի նախագահի թեկնածուին համեմատել է «Կալիգուլայի ձիու» հետ
Վրաստանի բանտարկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «Վրաստանը թևակոխել է պետականության կործանման վերջին...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արփինե Սարգսյանը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվել է ընդլայնել համագործակցությունը ՆԳՆ «բարեփոխումների» ուղղություններով
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին։ «Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
21:18
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հանրապետությունում ճանապարհների վիճակը՝ ժամը 20։30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ինչո՞ւ է հայկական կողմը խնդրել, որ ԵԱՏՄ խորհրդի նիստն անցկացվի Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ արձագանքը
«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Կենտրոնական Հունաստանում և Սալոնիկում սպասվում են հորդառատ տեղումներ և ջրհեղեղների բարձր ռիսկ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Կենտրոնական Հունաստանում և...
Աղբյուր` Panorama.am
20:34
Մեդվեդևը չի բացառել ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորությունը
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորության մասին, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը Երևանի տրանսպորտը կաշխատի մինչև ժամը 01։00-ն
«Նոա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում գրված է․ «Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
20:11
SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյան ֆիասկո․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «SMS-ով ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԵՐԿԻՐ կամ ԿԱՏԱՐՅԱԼ ՖԻԱՍԿՈ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Լարսը փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից...
Աղբյուր` Panorama.am
19:41
Առանց ՌԴ համաձայնության արգելվում է ռուսական զինտեխնիկայի վերաարտահանումը 3-րդ երկիր. Զախարովա
«Իսկապես ծանոթացել ենք այդ ուղերձներին: Այդ առնչությամբ ցանկանում ենք հիշեցնել 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
19:29
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները և Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:22
Մենք սպասում ենք պատասխանի․ Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման մասին
Ե՞րբ է բացվելու Սյունիքի մարզի Կապան քաղաքում  ՌԴ հյուպատոսությունը, ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց․...
Աղբյուր` Panorama.am
19:01
Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան
Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
ԶՈՒ-երում նոր նշանակումներ են եղել
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
18:44
Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած
Նոյեմբերիի 27-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:25
96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե կա իսլամ, թուրք, քուրդ, արաբ, ուրեմն կա Թուրքիա. Էրդողանի նոր բանաձևը
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 28-ից մինչև  դեկտեմբերի 6-ը ներառյալ կլինի արձակուրդում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:44
2025 թ.-ին հնարավոր է դոլարի փոխարժեքը հասնի 480 դրամի. Հրանտ Միքայելյան
Կառավարությունը 2025 թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելու է 53-54%-ի, 15 մլրդ դոլարի։ Ներգրավվող պետական ահռելի պարտքը բացի բեռից արդյոք...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արմեն Ղազարյանը՝ ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, ՆԳ...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
«Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում»։
Աղբյուր` Panorama.am
17:23
«Գազել»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին. Չորս կին վնասվածքներ է ստացել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մայր Աթոռում տեղի է ունեցել ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}