Ամոթալի սուտ է. Կարեն Անդրեասյան
«Հերքում եմ: Ամոթալի սուտ է: Նույնիսկ դեղին մամուլին սազական չեն նման ստերը»,-այսպես է արձագանքել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակմանը։
Ֆեյսբուքյան իր էջում նա նաև գրել է.
«Ես ընդհանրապես չեմ անդրադառնում իմ մասին հրապարակվող բազմաթիվ կեղծիքներին, բայց սա այլ դեպք է, քանի որ վերաբերում է բոլորիս համար շատ ցավոտ արցախցիների խնդիրներին:
Այս հոդվածում իմ մասով ճիշտն այն էր միայն, որ իսկապես ընդունել եմ իմ արցախցի գործընկերներին:
Շատ անկեղծ ներկայացրել եմ մեր հնարավորությունները: Թոշակների և սոցիալական այլ բարձրացված խնդիրների մասով ասել եմ, որ այլ պաշտոնյաներից է կախված հարցը: Խոստացել եմ խնդիրներն ու լուծումները փոխանցել այդ պաշտոնյաներին և այդպես էլ արել եմ: Մեր համակարգում աշխատանքի տեղավորման խնդիրներով սկսել ենք զբաղվել, սակայն ծագել են իրավական խնդիրներ, որոնց մասին գրված է հենց նույն այս ստերով լի հոդվածում:
Խնդրում եմ, գոնե մի շահարկեք այն թեմաները, որոնք վեր են ցանկացած անբարո մանիպուլյացիաներից»։