Մամիկոնյանց փողոցում վթարի մասնակից Օպելի կին վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
Երևանի Մամիկոնյանց փողոցում երեկ առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է վթարի մասնակից «Օպել» մակնիշի մեքենայի կին վրարոդը։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին, ժամը 7.30-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Օպելը» բախվել է մայթեզրին կայանված «Նիսանին», իսկ «ԲՄՎ»-ն՝ «Հոնդա» մակնիշի մեքենային:
Ոստիկանությունից հայտնեցին՝ «Օպելի» 48-ամյա ուղևոր Գ. Ներսիսյանը մահացել է, իսկ վարորդը և «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
`