Չինաստանը կդիմադրի Թայվանի անկախության կայացմանը
«Չինաստանը վճռականորեն կհակազդի Թայվանի անկախությանն ու արտաքին ուժերի միջամտությանը ուղղված գործողություններին»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Չինաստանի՝ Թայվանի հարցերով պետական խորհրդի գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան։
«Մենք հավատարիմ կմնանք «1992 թվականի կոնսենսուսին», որը մարմնավորում է «Մեկ Չինաստան» սկզբունքը և վճռականորեն կհակազդենք Թայվանի անկախության հասնելուն ուղղված անջատողական գործողություններին, ինչպես նաև արտաքին ուժերի միջամտությանը», - ասել է Չեն Բինհուան՝ մեկնաբանելով կղզում ընտրությունների արդյունքները։
Շաբաթ օրը Թայվանում տեղի են ունեցել վարչակազմի ղեկավարի և խորհրդարանի ընտրությունները։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ մասնակցությունը կազմել է 69,8%: Քվեարկելու իրավունք ուներ 19,5 միլիոն մարդ։
Կղզու վարչակազմի ղեկավար է ընտրվել Լայ Ցինդեն, որը ներկայացնում է Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը, և հանդես է գալիս Թայվանի անկախության հռչակման օգտին։
Երկրոդ տեղում Հոու Յին Կուոմինթանգիցն է, որը ձգտում է կարգավորել հարաբերությունները և զարգացնել կապերը մայրցամաքային Չինաստանի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին