Սևիկյանը կտեղափոխվի հունգարական ակումբ
«Նիժնի Նովգորոդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կտեղափոխվի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ» թիմ։ Վեստի.ռու-ն գրում է, որ տրանսֆերը գնահատվում է 1-1,5 մլն եվրո։
Սևիկյանն ունի Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն ազգային մակարդակով խաղում է Հայաստանի հավաքականում, որտեղ նույնպես ունի անձնագիր։ Նիժնի Նովգորոդյան ակումբի տեղեկություններով, Սևիկյանին առաջարկել են Պրեմիեր լիգայի այլ թիմեր, սակայն ինքը՝ խաղացողը, ցանկանում է խաղալ Եվրոպայում։
Եվ հիմա, ըստ Чемпионат.Com պորտալի, նրա ցանկությունն իրականանում է՝ հունգարական «Ֆերենցվարոշը» պատրաստ է ակտիվացնել ֆուտբոլիստի պայմանագիրը գնելու տարբերակը։
Արտասահմանյան թիմի հետ բանակցությունների փաստը հաստատել է նաև «Նիժնի Նովգորոդ»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Հուսեյնովը. «Էդգարը կմեկնի Եվրոպայի առաջնություն, ամեն ինչ կախված է Էդգարի և նրա ընտանիքի ցանկությունից: Նրա տեղափոխության վերաբերյալ պայմանավորվածություն կա»։
Սևիկյանը եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիայի ֆուտբոլիստ, այնուհետեւ տեղափոխվել է Իսպանիա, որտեղ ավարտել է ուսումը «Լևանտեում»։ Ֆուտբոլիստը մեկուկես մրցաշրջան է անցկացրել այս ակումբի և նրա կրտսեր թիմում, որից հետո 2022 թվականի ամռանը տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան