«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սանկտ Պետերբուրգ կատարած այցից հետո չնայած տարեվերջին Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ խորհրդարանում ունեցած փակ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները ծայրաստիճան լարված են, ու պետք է հնարավորինս հավասարակշռված գործել՝ ավելի չսրելով իրավիճակը, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը: Այս փաստը նաև ՔՊ-ականների զարմանքն էր երեկ հարուցել, քանի որ այն առանձնապես Հայաստանին չվերաբերող միջոցառում է, ուստի չարժեր դրան մասնակցությամբ հերթական անգամ հարուցել ՌԴ-ի դժգոհությունը:
Հիշեցնենք. Արմեն Գրիգորյանն անցած տարվա հոկտեմբերի վերջին Մալթայում մասնակցել էր Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված 3-րդ համաժողովին, որի շրջանակում հանդիպել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ: Այդ համաժողովին մասնակցությունը և Ուկրաինա այցը ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը գնահատել էր որպես «ցուցադրական հակառուսական ժեստ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան