Մենք փրկություն ենք սպասում, սակայն սխալ կերպով ենք սպասում. Բագրատ Սրբազան
««Եվ մենք ի՞նչ ենք սպասում․ մենք փրկություն ենք սպասում։
Բոլոր նրանք, ովքեր զգացողությունն ունեն, ցավն ունեն, տառապանքն ունեն, տեսնում են, թե ինչպիսի փորձություններ ու մարտահրավերներ են գալու, փրկություն ենք սպասում»,- իր քարոզում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանի խոսքով, սակայն սխալ կերպով ենք սպասում, փրկությունը այլ տեղից ենք սպասում, ոչ թե մեզանից։
«Եվ նույնիսկ այն աստիճան, որ ուզում ենք՝ մեր Տեր Աստված Ինքն Իր մեծ հրաշքով մեր կյանքը փոխի, բայց ոչ թե, որ մենք ցանկանանք, որ մեր կյանքը փոխվի։
Բայց չի լինում այդպես։ Մեր Տեր Աստված մեր գործակցության, մեր համագործակցության, մեր՝ Իր մեկնած ձեռքը բռնելուն է կոչում մեզ։ Հոգ չէ, որ մեծ մասն Ինքը կանի, թող որ փոքրիկ մասը մերը լինի։ Բայց մեր մասը պետք է, որ լինի այնտեղ։
Պարզ, վերցնելու, բնակեցնելու Աստծուն սրտում, առանց այդ բնակությանը համարժեք որևէ գործի, դա մեռած սիրտ է և, հավատացեք նաև, ՍՊԱՆՎԱԾ Աստված։ Միգուցե խոսքս ծանր հնչի, բայց այդպես է։
Մեր Աստված մեր մեջ Կենդանի չի դառնա, Իր կենդանությունը մենք կսպանենք մեր մեջ, բայց երբեք թույլ չենք տա, որ այն իր կենդանությամբ նաև կյանք տա։
Եվ մեր համագործակցությամբ է այդ կյանքը, մեր՝ Իր հետ գործակից լինելու մտքով է այդ կյանքը, որը պիտի բխի մեր միջից նաև»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Տղերք, ես ձեզ մաղթում եմ հաղթանակած ծառայություն
- Մեր մտածումն անընդհատ պիտի լինի վրեժի զգացումը՝ մեր տունը վերականգնելու ձգտումով. Բագրատ Սրբազան
- Հարցնում են՝ ինչո՞ւ Աստված այսպես արեց։ Որովհետև դուք ուզեցիք... Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Այո՛, ես ռևանշիստ եմ