Կոլումբիայում սողանքների հետևանքով 18 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել
Կոլումբիայի արևմտյան Չոկո դեպարտամենտում սողանքներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 35-ը: Այս մասին հայտնում է Tiempo թերթը՝ վկայակոչելով տեղական փրկարար ծառայության տվյալները։
Ռիա նովոստին գրում է, որ ուրբաթ օրը Կիբդո և Մեդելին քաղաքների ճանապարհին սողանքներ են տեղի ունեցել, որոնք քանդել են մի տուն, որտեղ մոտ 50 մարդ սպասում էր ճանապարհի բացմանը։ Նրանք բոլորը հայտնվել են փլատակների տակ։
Պարբերականը նշում է, որ հիվանդանոց է տեղափոխվել 25 տուժած։ Չոկո դեպարտամենտի իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում ողբերգության վայրում։