
Եմենի վրա ԱՄՆ հարվածները նպատակ ունեն վերականգնել կայունությունը Կարմիր ծովում. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը սատարել է Եմենում ԱՄՆ-ի ռազմական հարվածները Հութի ապստամբների դեմ։
CNN-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ հարվածներն իրականացվել են «Կարմիր ծովում կայունությունը վերականգնելու համար՝ պահպանելով նավարկության ազատության հիմնարար սկզբունքները»:
Թոմաս-Գրինֆիլդն ուրբաթ օրն ասել է, որ ԱՄՆ-ը ցանկություն չունի տարածաշրջանում ավելի շատ հակամարտություն տեսնել, սակայն կրկնել է, որ «Կարմիր ծովում ցանկացած նավի վրա հարձակում՝ անկախ ծագումից կամ պատկանելությունից, բացարձակապես անընդունելի է»:
Ամերիկացի դիվանագետը հայտնել է՝ հակառակ պնդումներին, «հութիների կողմից հարձակված նավերի մեծ մասը կապ չունեն Իսրայելի հետ»:
Նա կոչ է արել ՄԱԿ-ի անդամներին պահանջել Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբներին դադարեցնել հարձակումները նավերի վրա՝ ապահովելով պահվող բոլոր նավերի ու դրանց անձնակազմի անվտանգ ազատ արձակումը։