Փաշինյանը նոր առաջարկ արեց Բաքվին
Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում է «սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել»։
Գավառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին Փաշինյանն ասել է, որ լուրջ մտահոգություն է առաջացնում Բաքվից հնչող հայտարարությունները կապված հայկական բանակի հետ։
«Ադրբեջանը մի կողմից ասում է՝ իր բանակը ուժեղացնելու է, կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից ասում է ՝ Հայաստանի բանակը Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք է գնում։ Տրամաբանությունը ո՞րն է։ Ադրբեջանի ընկալումն այն է, որ Հայաստանը բանակ պետք է չունենա՞։ Եթե սա է ընկալումը, նշանակում է՝ կասկածի տակ է դնում Հայաստան Հանրապետության գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է։ Ցանկացած երկիր ունի բանակ ունենալու իրավունք, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա, հասկանալի է, որ պետք է տարածքային անվտանգության կոնտեքստի մեջ դնել այս ամեն ինչը։
«Սա է պատճառը, որ ասում ենք եկեք խաղաղության պայմանագիր կնքենք այնպես, որ հնարավոր չդարձնի պատերազմը։ Երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով՝ տպավարություն ենք ստանում, որ փորձ է արվում ստեղծել փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացնի հետագա պատերազմները։ Տրամաբանությունից դուրս է։
Առաջարկում ենք, ասում ենք՝ եկեք անվտանգությունն ապահովելու համար զորքերը Ալմաթիի հռչակագրով սահմանված սահմանագծից հայելային հետ քաշենք, որ բախումների վտանգը չեզոքացնենք։ Ադրբեջանը սա մերժում է։
Ասում ենք՝ եկեք սահմանային շրջանները ապառազմականացնենք։ Ադրբեջանը սա մերժում է։
Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսի պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու հնարավորություն ունենա»,- ասել է Փաշինյանը։
Միաժամանակ նա նշել է, որ սա, իհարկե, նոր բան է, բայց կարծում է, «եթե անկեղծ ուզում ենք գնալ խաղաղության, բոլոր հարցերը կարելի է հասցեագրել»։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր. Փաշինյանը՝ ի պատասխան Ալիևի հայտարարության
- Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին. Փաշինյան
- Երբ որ Ալիևն ուզի, «խաղաղության պայմանագիրը» կստորագրվի, հայկական կողմը խնդիր չունի. Քրիստինե Վարդանյան
- Ալիևի խոսքում կար թելադրանք, պարտադրանք և այն ուղղված էր Հայաստանին. Վահագն Մելիքյան
- Գայթակղիչ առաջարկ է․ Քոչարյանը՝ Ալիևի հայտարարության մասին
- Իլհամ Ալիևը Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել` խոսելով 8 գյուղերի մասին
- Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան