Թուրքերը մտել են այն տարածք, որոնք Սովետական Միության ժամանակ իրենցն է եղել. Սևադա Խոջաբաղյան
«Ես չեմ ուզում խորանալ, Դուք արդեն սկսել եք ինձ քննել, ես բացատրեցի, թե ինչու եմ ասել՝ նոր-նոր սկսել ենք պետություն դառնալ։ Թուրքերը մտել են այն տարածք, որոնք Սովետական Միության ժամանակ իրենցն է եղել, Հայաստանի տարածք չէ։ Օրինակ, Շուռնուխի ճանապարհի կեսը եղել է Ադրբեջանինը»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է «Մեր ժամանակների հերոսը - 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացած մաթեմատիկայի ուսուցիչ, գորիսեցի Սևադա Խոջաբաղյանը։
Հարցին, իր համար նորմա՞լ է, որ թուրքերը Սյունիքի մարզում են, ուզում եք ասել՝ իրենց հողո՞ւմ են, նա արձագանքել է. «Նրանք պատերազմում հաղթել են, իրենց տարածքներին տեր են կանգնել։ Պատերազմը միշտ էլ ունեցել է իր զոհերը, եթե ամեն զոհի ծնողներ` որոշ ծնողների նման, սարքեն ողբերգություն, երկիրը չի կարող ոտքի կանգնել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան