Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր. Փաշինյանը՝ ի պատասխան Ալիևի հայտարարության
«Շատ խոսվում է տարածքների ճշգրման, Հայաստան-Ադրբեջան սահմանի վերաբերյալ։ Ադրբեջանը բարձրացնոմ է 4 գյուղերի հարց, Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքները օկուպացված են, այդ թվում Գեղարքունիքի մարզում»,- Գավառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, քանի որ Հայաստանը հավատարիմ է Ալմաթիի հռչակագրին՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով, հայկական կողմն ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ չպետք է լինեն։
«Հետևաբար այնտեղ, որտեղ պարզվի, որ Հայաստանն է ինչ -որ տարածքներ հսկողության տակ պահում, որը դե յուրե պատկանում է Ադրբեջանին, պետք է այդ տարածքներից Հայաստանը դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են Հայաստանին, Ադրբեջանը պահում է տիրապետության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա։
Սա քաղաքական պայմանավորվածություն է, որն արձանագրվել է, բայց սա գործնականում հնարավոր չէ իրագործել առանց փոխադարձ համաձայնեցված քարտեզի, որովհետև ինչպե՞ս որոշեն, որ սա ՀՀ տարածք է, թե Ադրբեջանի։ Դրա համար մեկ ձև կա. Ալմաթիի հռչակագրի վրա հենվելով սեղանի վրա դնել Ալմաթիի հռչակագրի դրույթներն արտահայտող քարտեզներ և գնալ տեղում նայել իրողությունը և իրողությունները համապատասխանեցնել քարտեզներին։
Հակառակ մոտեցումը նշանակում է, ըստ էության, ստեղծել մի իրավիճակ, որն անընդհատ բերելու է էսկալյացիաների, ինչը չի կարող խաղաղության հենք դառնալ և մենք, ինչպես հայտարարել ենք և հայտարարում ենք, պատրաստ ենք այս ճանապարհով գնալ»,- ասաց Ն.Փաշինյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալիևն ասել է, որ 8 գյուղերի «վերադարձի» հարցը մշտապես օրակարգում է. «Այդ հարցը քննարկվում է Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ժամանակ, այդ թվում՝ Սանկտ-Պետերբուրգում «ոտքի վրա» անցկացրած մեր զրույցի ժամանակ եմ ես բարձրացրել այդ հարցը։ Այն նաև սահմանազատման հանձնաժողովի օրակարգում է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին. Փաշինյան
- Երբ որ Ալիևն ուզի, «խաղաղության պայմանագիրը» կստորագրվի, հայկական կողմը խնդիր չունի. Քրիստինե Վարդանյան
- Ալիևի խոսքում կար թելադրանք, պարտադրանք և այն ուղղված էր Հայաստանին. Վահագն Մելիքյան
- Գայթակղիչ առաջարկ է․ Քոչարյանը՝ Ալիևի հայտարարության մասին
- Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան