«Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանսիական Դեսինում
Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում կայանալիք «Նռան գույնը» պարային ներկայացմամբ, հունվարի 19-ին Ֆրանսիայում կմեկնարկի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Այս մասին գրում է orer.eu կայքը։
«Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակն է Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին։
Ներկայացման գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Երաժշտությունը գրել է «Հող Արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։
Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը և Սերգեյ Փարաջանովի թանգարանը՝ Տոբոգան թատրոնի, «Սաթէ-Աթղը» թատերական միության և Դեսինի քաղաքապետարանի հետ համատեղ, կազմակերպել են Զավեն Սարգսյանի լուսանկարների ֆոտոցուցահանդեսը, որում ներկայացված են արտիստի դիմանկարները, կոլաժները, «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզները և այլն: Ցուցահանդեսը կգործի Տոբոգան թատրոնում հունվարի 12-ից փետրվարի 4-ը: Ներկայացման առաջնախաղի օրը՝ հունվարի 19-ին, տեղի կունենա ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ բարձրաստիճան հրավիրյալների մասնակցությամբ:
Սույն թվականի մարտի 15-ին և 16-ին «Նռան գույնը» պարային ներկայացումը կներկայացվի Հայաստանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բեմում։ Հայաստանյան հյուրախաղերը կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Սմբատյանն ընդգծել է Փարաջանովի կամրջող դերը հայ և վրաց ժողովուրդների հազարամյա բարեկամության ամրապնդման գործում
- Փարաջանովը ծննդյան 100-ամյակին արդարացվել է
- Սերգեյ Փարաջանով՝ այլ աշխարհի մարդը
- «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան