Անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող մոլդովացին հայտնաբերել է Հայաստանում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 32-ամյա Միհաիլ Կ.-ին: Նա 2023 թ. նոյեմբերի 1-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան