Տասնյակ հազարավոր եմենցիներ դուրս են եկել փողոց
Տասնյակ հազարավոր եմենցիներ ուրբաթ օրը մի քանի քաղաքներում դուրս են եկել փողոց՝ լսելու իրենց առաջնորդների արձագանքն իրենց երկրի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների։
Այս մասին գրում է Reuters-ն ու ավելացնում, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նախանցած գիշեր տասնյակ ավիահարվածներ են հասցրել հութիների ռազմական օբյեկտներին՝ ընդլայնելով Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի պատճառով սանձազերծված տարածաշրջանային հակամարտությունների ալիքը:
«Ձեր հարվածները Եմենին ահաբեկչություն են։ Միացյալ Նահանգները սատանան է». »,- ասել է Հութիների բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամմեդ Ալի Ալ-Հութին։
Հութիները, որոնք կառավարում են Եմենի մեծ մասը, ասել են, որ թիրախավորելու են Իսրայել մեկնող բոլոր նավերը՝ ավելի քան 1000 մղոն հեռավորության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Եմենի վրա ԱՄՆ հարվածները նպատակ ունեն վերականգնել կայունությունը Կարմիր ծովում. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան
- Իրանի ԱԳՆ. Եմենում հութիների վրա հարձակումները կհանգեցնեն տարածաշրջանում անկայունության աճի
- Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին
- ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը հարվածներ են հասցրել Եմենին
- Եմենի հութիները սպառնացել են հարձակվել ԱՄՆ կոալիցիային միացողների նավերի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան