Արմեն Գրիգորյանը ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության հարցեր
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրում է.
«Հունվարի 14-ին հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դիվանագիտական խորհրդական Ֆերնանդո Գիմարաեսի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ:
Քննարկել ենք ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգերի հարցեր, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ցուցաբերվող օգնության օրակարգը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի անկախությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը:
Դավոսում հանդիպել եմ նաև ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։
Մտքեր ենք փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:
Քննարկել ենք նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ներկայացրել եմ վերջին զարգացումները»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին