Ձնահյուսի տակ մնացած Բենիամին Մանուչարյանը մի քանի օրից պետք է զորացրվեր
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրում է․
«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ ձնահյուսի տակից այսօր հայտնաբերվել է Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի սիրելի զավակ Բենիամին Մանուչարյանի դին։
Բենիամինը ընդամենը մի քանի օրից պետք է զորացրվեր, սակայն...
Ցավակցում եմ զինվորի ընտանիքի անդամներին, հարազատներին։
Ուժ ու տոկունություն Ձեզ»,- գրել է Համբարձումյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:
Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։
Հարակից հրապարակումներ`
- Կորած զինծառայողին, շարունակում են փնտրել.ՀՀ ՊՆ
- Մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը զինծառայողի հետ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին