«X հիվանդությունը» կարող է 20 անգամ ավելի շատ մահեր առաջացնել, քան կորոնավիրուսը
Դավոսի տնտեսական ֆորումի թեմաներից մեկը կլինի «պատրաստվել X հիվանդությանը», որը կարող է տասնյակ անգամ ավելի շատ մարդկանց սպանել, քան կորոնավիրուսը։ Այս մասին հայտնում է MK.RU-ն:
Նման քննարկում նախատեսված է հունվարի 17-ին։
«Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր նախազգուշացումները, որ անհայտ «X հիվանդությունը» կարող է 20 անգամ ավելի շատ մահեր առաջացնել, քան կորոնավիրուսային համաճարակը, կքննարկվի, թե սպասվող բազմաթիվ մարտահրավերներին առողջապահական համակարգերը նախապատրաստելու համար ի՞նչ նոր ջանքեր են անհրաժեշտ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բանախոսների թվում կլինեն ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, AstraZeneca-ի խորհրդի նախագահ Միշել Դեսմարայը, լրագրողներ և փորձագետներ։
Ֆորումին կմասնակցեն ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև Շվեյցարիա են ժամանելու համաշխարհային բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչներ։ Ֆորումի կազմակերպիչները հնարավորություն կտան նաև ելույթ ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հարակից հրապարակումներ`
- Սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների թիվն աճել է մոտ 15%-ով. Համաճարակաբան
- Առողջապահության նախարարությունը թաքցրել է Քովիդի պատվաստումների վերաբերյալ տվյալները․ «Փաստինֆո»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան