ԱՄՆ Սպիտակ տան աշխատակիցները տարհանվել են
Վաշինգտոնում պաղեստինի օգտին անվակցվող բողոքի ակցիաների պատճառով Սպիտակ տնից տարհանվել են աշխատակիցները և լրատվամիջոցների ներկայացուցիչները: հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան գաղտնի ծառայությանը:
«Որպես կանխարգելիչ միջոց, ԶԼՄ-ների և անձնակազմի որոշ անդամներ ժամանակավորապես տեղափոխվեցին, մինչև խնդրի լուծումը»,-պարբերականը մեջբերում է գաղտնի ծառայության հայտարարությունը:
Նախօրեին Վաշինգտոնում լայնածավալ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Գազայում հրադադարի, ցուցարարները երթով անցել են քաղաքի փողոցներով և կանգ առել Սպիտակ տան մոտ։ Ակտիվիստները փորձել են քանդել ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ տեղադրված արգելապատը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ն կշարունակի աշխատել Պաղեստին հումանիտար բեռներ հասցնելու ուղղությամբ
- Պաղեստին-ը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում ավելի քան 700 պաղեստինցի է սպանվել.