Գավառի մանկատանը աղջիկներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 16-ամյա աղջկան
Հունվարի 3-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել Գավառի մանկատանը։ Հունվարի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 3-ին Գավառի մանկատանը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մանկատան սաներից մեկին պատճառել է ֆիզիկական ցավ։ Այդ մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Մանկատուն են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խմբերը, որտեղ, մանկատան հոգեբանի և դաստիարակի ներկայությամբ, մանկատան 16-ամյա աղջիկ սանը հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում մանկատանը կենցաղային հարցերի շուրջ իր հետ վիճաբանել են մանկատան 17-ամյա, 15-ամյա և երկու 16-ամյա աղջիկներ, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։
Հարակից հրապարակումներ`
- ՀԿ. Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հաշվապահը մեղադրվում է ավելի քան 8 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեջ
- Ծեծ, քնից ու սնունդից զրկում. Ինչպես են պատժել երեխաներին վրացական մանկատանը
- Գավառի մանկատանը մատակարարված անորակ սնունդը փոխարինվել է. Մանկատան տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին