Վթարի է ենթարկվել Գետազատ-Երևան երթուղու ավտոբուսը
Հունվարի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:45-ի սահմաններում Ոսկետափ գյուղում՝ Երևանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Էդգար Նիկողոսյանի վարած ՎԱԶ-21101 և 52-ամյա Մաթևոս Նազարյանի վարած UAW մակնիշի ավտոբուսը։ Դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Նիկողոսյանի ուղևորները՝ Արարատի մարզի բնակիչներ 25-ամյա Հովհաննես Նիկողոսյանն ու 62-ամյա Գուրգեն Նիկողոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Բագարատ Գասպարյանը՝ «Վեդի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ shamshyan.com-ի ավտոբուսը գրանցված է «Լիգա» ՍՊԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում