Ինքնաձիգով կրակոցներ են արձակել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան ուղղությամբ
Հունվարի 14-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Նաիրիի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասաղ գյուղում կրակոցներ են հնչել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ կրակոցները հնչել են Չարենցի փողոց թիվ 2-րդ տան ուղղությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ, երկաթե դարպասի վրա էլ՝ կրակոցի 16 հետք, տան պատերին նույնպես հայտնաբերվել են կրակոցի հետքեր
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ shamshyan.com-ի տունը, որի ուղղությամբ արձակվել են կրակոցները, պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջերս կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանին, վերջինս կրակոցների պահին իր ընտանիքի անդամների հետ եղել է տանը, ու բարեբախտաբար նրանք չեն տուժել։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ականին հեռացնելու որոշումը խորը արմատներ ունի. ում հետ է խնդիրներ ունեցել Ասիլյանը
- Թաթուլ Ասիլյանը հեռացվել է ՔՊ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները