Իրանի նախագահը հայտարարել է Պաղեստինի հաղթանակի մասին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործողության սկզբնական փուլում Պաղեստինի հաղթանակի և Իսրայելի ու նրա դաշնակիցների պարտության մասին։ Այս մասին Ռաիսին հայտարարել է «Ալ-Աքսայի ջրհեղեղը և մարդկային գիտակցության զարթոնքը» խորագրով միջոցառման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերել է իրանական IRNA գործակալությունը։
«Այսօր Ալ-Աքսայի ճակատամարտում հաղթողը Պաղեստինն է, իսկ այս ոլորտում պարտվողը Սիոնիստական ռեժիմն ու նրա կողմնակիցներն են»,-ասել է Ռաիսին։
Նա նշել է, որ պաղեստինյան հարցը գերակա է իսլամական աշխարհի համար։ Բացի այդ, Իրանի առաջնորդն ընդգծել է, որ պաղեստինյան խնդրի նշանակությունը դարձել է «գլոբալ»։
Հարակից հրապարակումներ`
- «Զանգեզուրի միջանցքի» հարցը նույնքան կարևոր է Իրանի համար, որքան՝ Հայաստանի․ Կիրակոսյան
- Իրանի ԱԳՆ. Եմենում հութիների վրա հարձակումները կհանգեցնեն տարածաշրջանում անկայունության աճի
- Իրանին ամեն կերպ փորձում են ներքաշել կռվի մեջ, հաջորդ նման փորձը կարող է լինել նաև Սյունիքում. Գեղամյան