Ֆրեդերիկ X-ը դառնում է Դանիայի նոր թագավոր
Ֆրեդերիկ X-ը Դանիայի նոր թագավոր դարձավ իր մոր՝ Մարգրետե II-ի գահից հրաժարվելուց հետո, որը թագավորեց 52 տարի։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Կիրակի օրը Քրիստիանսբորգ ամրոցում տեղի ունեցած արարողության ժամանակ, Մարգրեթ II-ը ստորագրեց գահից հրաժարականը և այդ պահին նրա աջ ձեռքի կողքին նստած Ֆրեդերիկը դարձավ նոր միապետ: Արարողությունը հեռարձակվել է DR հեռուստաալիքով։
Դանիայի արդեն նախկին թագուհի Մարգրետե II-ն իր ամանորյա ուղերձում ասել էր, որ կհրաժարվի գահից 2024 թվականի հունվարի 14-ին՝ իր գահակալության 52-րդ տարեդարձին: 83-ամյա թագուհին հայտարարել է, որ գահը թողնելու է որդուն՝ թագաժառանգ Ֆրեդերիկին։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում Դանիայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
- Դանիայի թագուհին չորս թոռներին զրկել է թագավորական տիտղոսներից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան