Գազայում Իսրայելի գործողություններին աջակցող ֆուտբոլիստը լքել է Թուրքիան
Թուրքական «Անթալիասփոր» ակումբում հանդես եկող իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Եհեզկելը Թուրքիայում կալանավորվելուց հետո վերադարձել է Իսրայել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Kan ռադիոն։
Ըստ ռադիոկայանի՝ Եչեզկելը մասնավոր չվերթով ժամանել է Թել Ավիվի մոտ գտնվող Բեն Գուրիոն օդանավակայան։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան ավելի վաղ հայտարարել էր, որ ֆուտբոլիստը լքել է Թուրքիան։ ««Անթալիասփոր» ակումբի իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Եհեզկելը լքել է մեր երկիրը ժամը 17:15-ի դրությամբ: Ուզում եմ կրկնել, որ Թուրքիան միշտ աջակցում է բոլոր ճնշված մարդկանց և պաղեստինցի ժողովրդին»,- X-ում (նախկինում՝ Twitter)գրել է քաղաքական գործիչը:
Հունվարի 14-ին թուրքական «Անթալիասփոր» ակումբի իսրայելցի կիսապաշտպան Սագիվ Եհեզկելը «Տրաբզոնսպորի» դեմ խաղի ժամանակ գոլ խփելուց հետո ցույց է տվել ձեռքի վիրակապը՝ «100 օր. 7.10» մակագրությամբ և Դավթի աստղի պատկերով։ Սա վկայակոչում էր պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացիկ փուլի սկզբից 100-րդ օրը, որը սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի տարածքում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների հարձակման հետևանքով։ Այս հանդիպումից հետո ֆուտբոլիստը բերման է ենթարկվել «հանրային թշնամանք և ատելություն հրահրելու» մեղադրանքով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին