Ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ ընկնող հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․
«Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորումների ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 23:00-ից մինչև հունվարի 16-ը ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ ընկնող հատվածի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին