10 մլն ծառ տնկելու ծրագիրը չիրականացվեց հայտնի պատճառներով. Հակոբ Սիմիդյան
«2020 թ-ի 10-րդ ամսի 10-ին 10 մլն ծառ տնկելու ծրագիրը չիրականացվեց հայտնի պատճառներով՝ քովիդի և պատերազմի հետևանքով»,-2023թ ամփոփիչ ասուլիսում հայտնեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պատասխանելով ծրագիրը ձախողելու մասին լրագրողի հարցին։
Նախարարը հայտնեց, որ ծրագիրը շարունակում են իրականացնել և 2024 թվականին նախատեսել են 3 մլն ծառ տնկել։
Հակոբ Սիմիդյանն անդրադարձավ նորաստեղծ էկոպարեկային ծառայությանը, որի շրջանակում պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության 24/7 ռեժիմով պահպանություն կիրականացվի։
Նախանարը ներկայացրեց նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքը:
Սիմիդյանի ներկայացրած զեկույցում ասվում է. «Ջրային օրենսգրքի փոփոխությունների և հարակից իրավական ակտերի ընդունմամբ սահմանվել է՝
– «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացությունը, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանվել է վերջինիս ներդրման կարգը,
– վարչական պատասխանատվություն՝ ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար՝ քաղաքացիների նկատմամբ 800 հազարից մինչև 1 մլն դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 2-3 մլն դրամի չափով, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի և էկոլոգիական թողքի կետերում ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր չտեղադրելու համար՝ քաղաքացիների նկատմամբ 500 հազարից մինչև 800 հազարի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 1-1.5 մլն դրամի չափով,
– կանոնակարգվել են ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները։ Ֆինանսական երաշխիքային գումարների կառավարման միջոցով կապահովվի Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի վիճակի վերականգնմանը, չշահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման գործընթացների պատշաճ իրականացում,
-հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը՝ առավել մատչելի դարձնելով քաղաքացիների համար,
– կարևոր փոփոխություն է ստորերկրյա ջրային ռեսուրսների դեպքում անձնագրի ժամկետի հստակ ֆիքսումը նախկին անժամկետի փոխարեն,
– Կառավարության կողմից հավանության է արժանացել օրինագծի փաթեթ, որով նախատեսվում են մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր, ինչպես նաև քրեական պատասխանատվություն առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու համար՝ եթե դա հանգեցրել է խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնասի,
– 2024 թվականից սահմանվել է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ «ջրաչափիչ» սարքերի պարտադիր պահանջ բոլոր ջրօգտագործողների համար, գործող 1700 ջրօգտագործման թույլտվություններով առկա է շուրջ 5000 ջրառի կետ: Մինչ օրս տեղադրվել է 577-ը, որից 250-ը` 2023 թվականի ընթացքում,
– իրականացվել են Արարատյան դաշտի խորքային հորերի հետագա կարգավիճակը որոշելու և ապօրինի ջրօգտագործումը կանխելու նպատակով ուսումնասիրության և տեղորոշման աշխատանքներ, Արմավիրի մարզում գույքագրված խորքային հորերի թիվը 1353 է, իսկ Արարատի մարզում 1034»
Նրա խոսքով՝ 2023 թ-ին Սևանա լիճ է բաց թողնվել 231732 հատ գեղարքունի իշխանի մանրաձուկ, «Սևան» ԱՊ»-ի ՊՈԱԿ-ի իրավախատումների հայտնաբերման միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել 919 խեցգետնորսիչ և լիճ է վերադարձվել 638 կենդանի խեցգետին։
Նախարարը նաև հայտնեց, որ «EU4Sevan» ծրագրով 560,000 եվրո գումարի շրջանակներում մեկնարկել է Գավառ քաղաքի կոյուղաջրերի մեխանիկական մաքրման կայանի արդիականացման ծրագիրը, նախատեսվում է իրականացնել ավելի խորը մեխանիկական մաքրում և առաջին անգամ Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգային աշխատանքների իրականացման համար 2024 թվականի պետական բյուջեով հատկացվել է 60.0 մլն դրամ,
Հարակից հրապարակումներ`
- «Ժոողովուրդ». Որոշվել է Հակոբ Սիմիդյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ
- Հակոբ Սիմիդյանը գրություն չի ստացել Ադրբեջանից
- Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին