Հովսեփ Կուբաթյան. Ով է նման ճանճի
Երևանի ավագանու «ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանը, արձագանքելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ճանճերի մասին հայտարարությանը, գրում է.
«Վստահության մասին կամ ով է նման ճանճի
(մեղմ և կարճ արձագանք անպատեհ մեկնաբանությանը)
Թեև ես դեռ կարծիք չէի հայտնել Օղակձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման մասին (դեռ ուսումնասիրում էի), բայց հետևել եմ քննարկումներին, լուսաբանումներին ու Ավինյանի այսօրվա մեկնաբանությունից հետո պետք է ասեմ, որ ոչ մեկ չի ուզում քաղաքական դիվիդենտներ շահի, այլ տեսնելով, թե օրինակ, նույն մեխանիզմով բարեկարգվող Մերգելյանի այգին ինչ վիճակում է, պարզապես չեն վստահում ձեզ:
Այ, որ մի օրինակ լիներ, թե ոնց եք ինչ-որ այգի բարեկարգել մասնավորի հետ համատեղ, հիմա շատ ավելի քիչ քննարկում ու քննադատություն կլիներ: Որ Վարդանյանների կողմից բարեկարգված այգին, որտեղ, ի դեպ, չկա ոչ մի կոմերցիոն կոմպոնենտ (Ավինյանը ասել էր, որ դեռ չի տեսել, որ որեւէ մի ներդրող առաջարկի 8-9 մլն դոլար ներդնել կանաչ տարածքների վերականգնման համար ևչպահանջի էական բիզնես կոմպոնենտ), դուք նախաձեռնած լինեիք, չեմ կարծում, որ հիմա այսպիսի աղմուկ կբարձրանար:
Երբ նախագծի հեղինակ ընկերությունից ասում են, որ քաղաքապետարանն է իրենց առաջարկել նախագիծը, քաղաքապետարանը ասում է, իրենք են առաջարկել, այդ ամենն արվում է նորաստեղծ ընկերության միջոցով, որի կայքից երևում է, որ ավելի լավ է և շատ ավելի հեշտ է դեռ որ մի հատ նորմալ կայք սարքեին (բանկի սեփականատիրուհուն, իր նվիրաբերումներին և այլ կասկածելի դեպքերին դեռ չեմ անդրադառնում), առնվազն խիստ անվստահություն է առաջանում այն ամենի նկատմամբ ինչ դուք անում եք։
Իսկ ճանճի մասին Տիգրան Ավինյանի մեկնաբանությունը լսելիս միանգամից հիշեցի Չուկովսկու հայտնի բանաստեղծությունը ու այստեղ ճանճը ավելի շատ նման է, ինքներդ կռահեք՝ ում:
Муха, Муха-Цокотуха,
Позолоченное брюхо!
Муха по полю пошла,
Муха денежку нашла.
Լուսանակրում Մերգելյանի այգին շուրջ վեց ամիս վերակառուցումը սկսելուց հետո»։
Հարակից հրապարակումներ`
- Մարությանի թիմակիցը՝ Ավինյանին. Մոծակը, որ ծծում է քաղաքի ռեսուրսները
- Ճանճերի պես հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ դիվիդենտներ շահեին, չի ստացվելու. Ավինյան