Խորը բացահայտումներ եմ արել,եթե խոսեմ՝ կլինի այս իշխանությունների վերջը․ իրավաբան
«Մարդ, եթե մի քիչ բանականություն ունենա, ապա չի զոհի Ջերմուկը, որի վրա միլիարդներ է դրվել, մի քանի տարվա, կարճաժամկետ հանքավայր շահագործելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ, իրավաբան Նազելի Վարդանյանը։
Հիշեցնենք, որ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց՝ Ամուլսարի ոսկու հանքն արտահանումը կսկսի 2024թ.-ից, շուրջ հազար մարդու աշխատատեղ կբացվի։
«Ջերմուկի ջուրը նույն հանքն է, նույն հանքարդյունահանությունն է։ Ոնց եք մի բիզնեսը, որը կայացած է և հիմնական զբաղվածությունն է Ջերմուկի բնակչության, փոխարինում մյուսով՝ փոխելով քաղաքի դեմքը, դարձնելով բանվորական քաղաք։ Մարդիկ ուղղակի չեն գնա հանգաստանալու։ Հատկապես, որ այնտեղ ոսկի էլ չկա։ Ես չեմ հասկանում,թե ինչ-որ մարդկանց համար դա ինչ ստրատեգիական նշանակություն ունի։ Մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ այդ հանքն ունի 44 թուրք բաժնետեր, ոչ թե ադրբեջանցի, այլ հենց թուրք։ Տարիներ շարունակ հանքը չի գործում, թեև նրանցից յուրաքանչյուրը միլիոնավոր ներդրումներ են արել։ Հենց այնպես գումար չի ներդրվում , ուրեմն ունեն այլ հեռահար նպատակներ, որոնք հանքի հետ կապված չեն։ Ճիշտն ասած՝ ես շատ խորը բացահայտումներ եմ արել, մի օր ,եթե դանակը ոսկորին հասնի, ֆիլմի նման մի բան կպատրաստեմ,բայց դա կլինի մեր իշխանությունների վերջը։ Դեռևս չեմ ուզում գնալ դրան, բայց շատ խորը գնացող արմատներ կան, հանքի մեջ այնպիսի իմաստ են դրել, որը կլինի Հայաստանի կործանման սկիզբը կամ գուցե՝ վերջը։ Ես ամեն ինչով կարող եմ ապացուցել՝ փաստերով քարտեզներով, պատմական ակնարկներով և ապացույցներով ցանկացած ատյանում։ Այս ամենի մասին միակ մարդը, որը գիտի Նիկոլ Փաշինյանն է, ես նրան տրամադրել էի բոլոր փաստերը՝ հուսալով, որ իր միջի հայրենասիրությունը կպահի Ամուլսարը, բայց չպահեց․․․ Բայց մենք միևնույն է՝ հետ չենք կանգնելու»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին