Մենք էլ փաստորեն երևանյան Պիզայի աշտարակն ունենք. Ավինյան
Էրեբունի վարչական շրջանի Արցախի 8/2 և 8/3 հասցեներում գտնվող շենքերի սեյսմիկ վիճակը պարզելու համար նշանակված փորձաքննությունը կշարունակվի 8 ամիս։
«Այժմ կատարվում է տեխնիկական վիճակի մոնիթորինգ։ Հետազոտութան համար անհրաժեշտէ ութ ամիս։ Մեկնարկել ենք անցած տարի սեպտեմբերի 13-ին»,-զեկուցեցին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Փորձաքննության տևողությունը զարմացրեց Ավինյանին։ Զեկուցողը բացատրեց՝ մոնիթորինգ են անում, որ հասկանան շարժը։
«Սա այն երկու շենքներն են, որ մեկը դեպի մյուսը թեքվել էր։ Համենայն դեպս տեսողական առաջին տպավորությամբ այդպես էր։ Հիմա ութ ամսվա ընթացքում գնահատելու ենք, այդ միտումը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ։ Շատ լավ։ Մենք էլ փաստորեն երևանյան մեր Պիզայի աշտարակն ունենք»,-ասաց նա։
Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան