Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաև աշակերտներին. Վահե Ղազարյան
«Թմրանյութի ապօրիի շրջանառությունը բոլորիս մտահոգում է։ Երեք օր առաջ 13 կգ թմրանյութ ենք հայտնաբերել՝ 5 կգ կրիստալ, հերոին, ափիոն ու հաշիշ»,-ասուլիսում ասաց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Նա նշեց, որ հիմնականում տարածված է Երևանում և մոտակա մարզերում։
Վ.Ղազարյանը հայտնեց, որ թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարութուն են մշակում, որում ընդգրկված կլինեն նաև դպրոցները և բուհական համակարգը։
«Նախատեսում ենք այս տարի վերազինել մեր տեսալուսանկահարահանող էլեկտրոնային համակարգ ՊՈԱԿ-ը։ Նախատեսել ենք դպրոցներում և մերձակա տարածքներում տեղադրել տեսախցիկներ, որոնք խթան կհանդիսանա թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում։
Անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաև աշակերտներին»,- մանրամասնեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնաբերվել են 11 կգ 840 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ
- Դրախտիկում թմրանյութ են հյուրասիրել
- Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները