Խաղաղության ճանապարհը բավականին բարդ է, կնճռոտ, միգուցե, նաև կարող է ցավոտ լինել.Վաղարշակ Հակոբյան
«Խաղաղության օրակարգը, որը հռչակվել է իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն և տրամաբանական քայլերով առաջ տարվի։ Այդ ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ, մեզ փորձելու են սադրել, հետ պահել խաղաղության օրակարգից, բայց քաղաքական առումով այն առաջնահերթություն է և մենք ամեն ինչ անելու ենք որպեսզի խաղաղության օարակարգը դառնա իրականություն»,-ԱԺ-ում կազմակերպված ճեպազրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Նա ասաց, որ Հայաստանը խաղաղության օրակարգից շեղվելու ոչ մի ցանկություն չունի։
«Կարծում եմ, որ մեր պետական շահը պահանջում է, որ մենք շարժվենք խաղաղության օրակարգով՝ հաշվի առնելով բոլոր դժվարությունները, մեզ համար զարմանալի և անսպասելի հայտարարությունները»,-հայտնեց ՔՊ-ական պատգամավորը և հավելեց. «Մեր ցանկությունը ՀՀ-ի 29 հազար 800 ք/կմ տարածքն անվտանգ դարձնելն է, և այդ ճանապարհը բավականին բարդ է, կնճռոտ, միգուցե նաև կարող է ցավոտ լինել, բայց պետք է այս քայլերը տրամաբանորեն հասցնենք իրենց հանգրվանին, քանի որ միայն այս հանգրվանում ՀՀ-ն կարող է ունենալ այն ապագան, որը մենք երազում ու կանխատեսում ենք»։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն չի կարոզ զիջել իր ինքնիշխանությունը և սուվերենությունը և անում է ամեն ինչ, որպեսզի պահպանելով դրանք, ունենա բաց սահմաններ։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության օրակարգը կեղծ է, ՀՀ իշխանությունները լավ չեն պատկերացնում. Սեյրան Օհանյան
- Ռազմաքաղաքական այս իրավիկճակը կարող է կտրուկ սրվել. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան