Քաղտեխնոլոգ. Հայաստանի օրենսդիր մարմնին հետաքրքրում է կոնկրետ մեկ մարդու դուր գալու քաղաքականությունը
«Օրենսդիր մարմնի և Հայաստանի իրականության միջև վաղուց էլ կապ չկա»,-այսպես մեկնաբանեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ԱԺ-ում ընթացող քննարկումները։
Հիշեցնենք, որ ԱԺ նիստում այսօր քննարկվում են «ՀՀ պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին» և կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները։
Նախագծով առաջարկվում է օրենքից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր լրագրողի, տնտեսության վաստակավոր աշխատողի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, վաստակավոր մարզչի կոչումները:
«Հայաստանի օրենսդիր մարմնին հետաքրքրում է կոնկրետ մեկ մարդու դուր գալու քաղաքականությունը, դրա համար էլ քննարկում են ոչ թե այն հարցերը, որոնք անհրաժեշտ են հասարակությանը, այլ հարցերը, որոնք այդ մեկ մարդն ուղարկում է քննարկման, դրանից դուրս ոչ մի բան չեն քննարկում, քանի որ նրանք ենթարկվում են ոչ թե հասարակությանը, առաջնորդվում են ոչ թե հասարակության դրական կամ բացասական կարծիքով, այլ իրենք ենթարկվում են մեկ մարդու, անում են ամեն ինչ, որ չզրկվեն աշխատանքից ու պարգևավճարներից։ Դրան գումարած ՔՊ խմբակցության պատգամավորների զգալի մեծամասնությունն ինտելեկտի տեսակետից, մեղմ ասած, չի փայլում»,-ասաց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով, մինչդեռ իրականությունն այնքան բարդ է, որ ԱԺ-ում չեն էլ կարող պատկերացնել։
«Պետք էր մտածել, ինչ քաղաքականություն պետք է իրականացնել, երբ արևմտյան ու հարավարևելյան ռազմական բլոկները ռազմական բախման են ենթարկվում։ Թայվանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Ադրբեջանը հայտարարեց, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները, Վրաստանը դատապարտեց, իսկ Հայաստանը լռում է։ Պարզ մի օրինակ, տեղի են ունեցել ընտրություններ, որը չի ընդունել Չինաստանը։ Ադրբեջանն ու Վրաստանը հայտարարություն տարածեցին, իսկ Հայաստանը լռում է, քանի որ այստեղ իշխանությունը խամաճիկ կառավարվում է, որն առաջնորդվում է ոչ թե Հայաստանի իրականությամբ, այլ արևմուտքի շահերով։ Դրա համար Հայաստանի իրականության մեջ եղած հարցերը չեն բարձրացվում, այլ բարձրացվում են այն հարցերը, որոնք անհրաժեշտ են արևմտյան որոշ կենտրոններին, դրա համար այստեղ հասարակական կարծիքը կարևոր չէ, բանակի մասին որևէ խոսք չկա, պետության զարգացման մասին խոսք չկա։ Իրականում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, բայց լրիվ ուրիշ խնդիրներ են լուծվում։ Ազգային ժողովի օրակարգը ձեզ օրինակ»,-ասաց Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Մի փուլ էլ այսպես շարունակվելու դեպքում լինելու է միասնական «Xalq artisti» կոչումը
- Դա չէ պետությունը, որ գալիս կլկլացնում են հարսանիքներին. Ալեն Սիմոնյան
- Առնո Բաբաջանյանին երիտասարդների 14 %-ն էր ճանաչել, իսկ Արտաշ Ասատրյանին 89 %-ը. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին