Wildberries-ի պահեստի հրդեհից հետո 16 աշխատակիցների որոնումները շարունակվում են
Wildberries-ի 16 աշխատակիցների գտնվելու վայրը, ովքեր հրդեհի պահին գտնվում էին Շուշարիի պահեստներից մեկում, շարունակում է անհայտ մնալ։ RBC-ի փոխանցմամբ, այս մասին անցած կեսգիշերին մոտ հայտնել է Wildberries ընկերությունը։
Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ չեն կարողանում կապ հաստատել այրված պահեստում գտնվող մի քանի տասնյակ մարդու հետ։ Աշխատակիցներից ոմանք տարհանման ժամանակ պահեստում են թողել իրենց անձնական իրերը, այդ թվում՝ բջջային հեռախոսները։
«Այժմ մեզ համար ամենակարևորն այն է, որ Շուշարիի Wildberries պահեստի բոլոր մարդիկ ողջ ու առողջ լինեն։ Մենք անընդհատ փորձում ենք կապ հաստատել հունվարի 13-ին պահեստում գտնվողների հետ։ Ներկայումս պարզում ենք 49 մարդու գտնվելու վայրը։
Մեր ներկայացուցիչները գնացել են իրենց տուն և կապի մեջ են մնում իրենց հարազատների հետ։ Որոնումները բարդ են, քանի որ շատերը բջջային հեռախոսներ չունեն, սարքերը, հնարավոր է, կորել են պահեստում տարհանման ժամանակ»,-նշել է ընկերությունը թելեգրամի իր էջում։
Ընկերությունից հայտնել են, որ Շուշարիում գործում է թեժ գիծ պահեստի աշխատողների մտերիմների և հարազատների համար։
«Վաճառողներին առաջին փոխհատուցումը կվճարենք հունվարի 15-ին։ Այն գնորդներին, որոնց ապրանքը կորել է հրդեհի հետևանքով, ամբողջությամբ կվերադարձվի գումարը: Ապրանքները, որոնք առկա էին այլ պահեստներում, վերապատվիրվել են և շուտով կառաքվեն հաճախորդներին:
Երկու շաբաթվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում կբացվի տեսակավորման նոր կենտրոն»,-հայտնել են ընկերությունից։
Հարակից հրապարակումներ`
- Wildberries-ը հրդեհի հետևանքով կորցրած պատվերների գումարը կվերադարձնի
- Wildberries-ի պահեստում բտնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 57 միավոր տեխնիկա և 286 մարդ
- Հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին