ԱՄՀ-ի ղեկավար. Արհեստական ինտելեկտը կազդի համաշխարհային աշխատատեղերի 40 տոկոսի վրա
Արհեստական ինտելեկտի (AI) տեխնոլոգիաներն ազդում են աշխարհում աշխատատեղերի գրեթե 40 տոկոսի վրա՝ փոխարինելով դրանցից մի քանիսին և լրացնելով մնացածը։ Այս մասին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։
«Մեզ անհրաժեշտ է քաղաքականության զգույշ հավասարակշռություն՝ դրա ներուժը բացելու համար», - գրել է Գեորգիևան հիմնադրամի կայքի իր սյունակում:
Զարգացած տնտեսություններում, ըստ ԱՄՀ-ի ղեկավարի, արհեստական ինտելեկտի ազդեցության տակ գտնվող աշխատատեղերի մասնաբաժինը կազմում է 60 տոկոս։ Զարգացող տնտեսությունների համար այդ ցուցանիշը կազմում է 40 տոկոս, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրների համար՝ 26 տոկոս։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա ընդունում է արհեստական ինտելեկտի ներուժը՝ արտադրողականությունը բարձրացնելու, համաշխարհային տնտեսական զարգացումը խթանելու և եկամուտներն ամբողջ աշխարհում բարձրացնելու համար: Միաժամանակ Գեորգիևան նշել է անհավասարության ավելացման և զբաղվածության նվազման վտանգը։
Նրա խոսքով, զարգացող երկրներում աշխատաշուկան ավելի քիչ է ենթարկվում արհեստական ինտելեկտի ազդեցությանը, նրանցից շատերը չունեն ենթակառուցվածք կամ որակյալ մասնագետներ՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներից օգտվելու համար, ինչը միևնույն ժամանակ սպառնում է մեծացնել երկրների միջև գլոբալ անհավասարությունը։
Նաև արհեստական ինտելեկտի կիրառման սպառնալիքների թվում Գեորգիևան ընդգծել է սոցիալական լարվածության հնարավոր աճը, որը պետք է կանխեն իրենց երկրների օրենսդիրները՝ ստեղծելով հատուկ ծրագրեր այս տեխնոլոգիայի բացասական ազդեցության տակ գտնվող աշխատողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին