Դա չէ պետությունը, որ գալիս կլկլացնում են հարսանիքներին. Ալեն Սիմոնյան
«Հայաստանում ինչ են արել՝ ծառայություն են մատուցել, գնացել են մեկի երեխու հարսանիքին լավ երգել են, նստած շեֆն ասել է՝ սրան մի հատ կազմակերպեք, ժողովրդական արտիստ տվեք», -հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով անհատական մակարդակում պատվավոր կոչումներ շնորհելու համակարգի վերացման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գրիգորյանը հիշեցրեց, Արտավազդ Փելեշյանին կոչում շնորհելու դեպքը։
Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե այն եզակի դեպք է և ինքն ունի ցանկ, որում մականունավոր մարդիկ կան, որնք մշակույթի ոլորտում վաստակավորի կոչում են ստացել։
«Ով իր անուն ազգանունը գրել չգիտեր, գնում գիտությունների թեկնածու էր ստանում»,- հայտարարեց Սիմոնյանը և հավելեց, որ օրինագծով խորհրդային տարիներից մնացած համակարգն են վերացնում։
Հայտարարելով, թե հարգանք ու ժողովրդավարությունը կոչումով չեն որոշվում՝ Աժ նախագահը հավելեց. «Էլիտաներին հավաքեցիք, բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք՝ պարզվեց 0 վարկանիշ ունեն ժողովրդի մոտ, նաև՝ ինստիտուտները։ Դա չէ պետությունը, որ գալիս կլկլացնում են հարսանիքներին և այն չէ պետությունը, որ ասում ես՝ դու այսօրվանից այս մարդն ես՝ ուրեմը հեղինակություն ես։ Էլիտան այն չէ, որ պետությանը կամ իշխանությանը ծառայություն է մատուցում, հիմա այստեղ երկու բառ չեն կարողանում ելույթ ունենալ։
Հարակից հրապարակումներ`
- Առնո Բաբաջանյանին երիտասարդների 14 %-ն էր ճանաչել, իսկ Արտաշ Ասատրյանին 89 %-ը. Գեղամ Նազարյան
- ԱԺ ՔՊ մեծամասնությունն առանց քննարկումների և ելույթների հաստատեց ԱԺ հերթական նիստերի օրակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան