Մի օր հարկային վարչարարությունը կլինի վիրտուալ. Աշոտ Մուրադյան
«Մարտ ամսից ՀՀ քաղաքացի ռեզիդենտ ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան էլեկտրոնային եղանակով ներկայացնել իրենց հայտարարագրերը, որտեղ նաև որոշակի ծախսեր կան, որոնց համար սոցիալական կրեդիտներ են նախատեսվում՝ փոխհատուցումներ, հետվերադարձներ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ ներկայացնելով կառույցում ներդրվող նոր ՏՏ լուծումները։
Նա հայտնեց, որ նախորդ տարի ներդրած երկրորդ ՏՏ լուծումը հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման նոր համակարգ է, որը կարևոր է, քանի որ նախկինում համակարգը կապված էր որոշակի համակարգիչների, իսկ ներդրվածը վեբ ծրագիր է, որը թույլ է տալիս ցանկացած տեղից մուտք գործել համակարգ։
«ՊԵԿ-ը հանձն է առել և նախաձեռնել է արհեստական բանականության և ՏՏ մոդելների մշակումն ու ներդրումը, սա ապագան է»,-ասաց Մուրադյանը։
Նրա կարծիքով մի օր հարկային վարչարարությունը կլինի վիրտուալ, այլ որչ ֆիզիկական։
Մուրադյանը նաև հայտնեց, որ 2024-25 թվականին նախատեսված ընկերությունների ստուգման ցանկի 10%-ի ընտրությունը պետք է արվի արհեստական բանականության միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ 55 աշխատակից ենթարկվել է պատասխանատվության, 8-ը՝ ազատվել աշխատանքից. Ռուստամ Բադասյան
- Առաջարկովում է ՊԵԿ-ին իրավունք տալ արգելանք դնել հաշիվների վրա՝ առանց ԴԱՀԿ-ի
- Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում է լինելու․ Բադասյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին