Առնո Բաբաջանյանին երիտասարդների 14 %-ն էր ճանաչել, իսկ Արտաշ Ասատրյանին 89 %-ը. Գեղամ Նազարյան
«Էն որ ասում եք ժողովրդական արտիստներին չեն ճանաչում, ուրիշներին են ճանաչում, այն լավ չէ։ Օրինակ այս վերջերս հարցում էին անցկացրել և Առնո Բաբաջանյանին երիտասարդների14 %-ն էր ճանաչել, իսկ Արտաշ Ասատրյանին 89 %-ը։ Հիմա այն չափանիշ է, որ Արտաշ Ասատրյանն Ավելի մեծ ավանդ ունի քան Առնո Բաբաջանյանը՞, իհարկե ոչ»,-ԱԺ նիստի ժամանակ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պաօտգամավոր Գեղամ Նազարյանը։
Փոխնախարարը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից փափեթում ընդգրկված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Հայտնեց, որ օրենքով 17 պատվավոր կոչում կա և այն առանձին ոլորտներում խաթարում է առողջ մրցակցության և բարոյահոգենաբական վիճակի վրա՝ Հարությունյանը հայտնեց, որ օրինագծով չեղարկվում է անհատական մակարդակում շնորհվող պատվավոր կոչումներ շնորհելու համակարգը։
«Անհատական ձևով տվյալ անձին ժողովրդական կամ վաստակավոր կոչում շնորհելը դադրաեցնում է գոյություն ունենալ»,- ասաց արդարադատության փոխնախարարը և տեղեկացրեց, որ վերջին 5 տարիների ընթացքում շնորհվել է1181 պատվավոր կոչում և օրենքի փոփոխությունից հետո նրանք պահպանելու են իրեն իրենց իրավումնքները և արտոնությունները
Գեղամ Նազարյանը հայտնեց, որ պետության դերը կայանում է նրանում, որ խրախուսի արվեստ, արժեք ստեղծող մարդկանց, այլ ոչ թե ամբողջ թղնի ոլորտների վրա՝ թեկուզ վարկանիշային համակարգի օգտագործմամբ։
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ասաց, որ այդ նպատակով էլ կատարվում է այս փոփոխությունը։
«Շատ դեպքերում ժողովրադականը, կամ վաստակավոր լիները, ցավոք սրտի, կապ չի ունենում այն անձի հետ, ում մենք ժողովրդականի կոչում ենք տվել»,- պատասխանեց փոխնախարարը և հավաստիացրեց, որ պետությունը չի բացառելու իր միջամտությունը ոլորտային մրցանակաբաշխություններին, այլ հակառակը՝ խրախուսելու է և աջակցելու է դրանց գոյությանը, բայց չի միջամտելու որոշումների կայացմանը և մրցանակների շնորհմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան