Ձմռան սկզբից Բելառուսում սահելու հետևանքով 200 երեխա կոտրվածք է ստացել
Ձմռան սկզբից 200-ից ավելի երեխաներ դիմել են Բելառուսի առողջապահական հաստատություններ սահելու հետևանքով ստացած վնասվածքների պատճառով։ Այս մասին հայտնում են բելառուսական ԶԼՄ-ները։
«Ձմռան սկզբից Նյարդաբանության և նյարդավիրաբուժության հանրապետական գիտագործնական կենտրոն է դիմել վնասվածքներ ստացած 48 երեխա, իսկ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի հանրապետական գիտագործնական կենտրոն՝ 17 երեխա՝ բոլորը ծանր վնասվածքներով ձմեռային զվարճալի ժամանցից հետո։ Սահելու բարձր արագությունն ու անկառավարելիությունը, վայրէջքի ընթացքում ժամանակին արգելակել չկարողանալը շատ դեպքերում հանգեցնում են ծանր վնասվածքների, երբեմն էլ՝ մահվան», - նշել են ԱՆ մամուլի ծառայությունից։
Բելառուսի առողջապահության նախարարության մասնագետներն ահազանգում են վնասվածքների մեծ թվի մասին, մեծահասակների ուշադրությունը հրավիրում դրա պատճառների, ինչպես նաև վնասվածքներից խուսափելու վարքագծի կանոնների վրա։
«Սարքավորումներ գնելիս վաճառող խորհրդատուներին հարցրեք մեքենայի օգտագործման կանոնների, պաշտպանիչ սարքավորումների մասին, պարզեք դրանց որակը, ընտրեք սարքի՝ երեխային հարմար չափը»,-նշել են գերատեսչությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան