«Խաղաղության խաչմերուկը» պահանջում է Զանգեզուրից չխոսել. Գինոսյանը՝ «Գոյ» թատրոնի լուծարման մասին
«Արթուր Սահակյանի մասշտաբի ռեժիսորի համար պետությունը պետք է հարթակ ու ամեն պայման ստեղծի, որ այդ մարդն արարի, իսկ մենք խանգարում ենք»,- ԿԳՄՍ նախարարության դիմաց «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի լուծարման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց մշակութաբան, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։
Նշենք, որ ռեժիսոր, բեմադրիչ Արթուր Սահակյանը «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի գեղարվեստական ղեկավարն է։ ԿԳՄՍ նախարարի որոշմամբ, «Գոյ» թատրոնը պետք է լուծարել ու միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Սակայն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է այդ որոշմանը։
Գ.Գինոսյանի չգիտի, թե որն է թատրոնի լուծարման պատճառը. «Կարող է իրենց ազատախոսությունը, իրենց բեմադրությունները Նժդեհի, Չարենցի մասին։ Ես չգիտեմ էլ որտեղ են ազգային ներկայացումներ արվում, իսկ «Խաղաղության խաչմերուկը» պահանջումը է Նժդեհից չխոսել, Զանգեզուրից չխոսել։ Կարծում եմ՝ դա լուրջ խնդիրներ է առաջացնում մարդկանց համար։
Երևի թե խնդիրն ավելի գաղափարախոսական է, քան մշակութային։ Կարծում եմ՝ մեր նման երկրում, մեր նման խնդիրներ ունեցող և ծնկի եկած երկրում մշակույթը գաղափարախոսական պետք է լինի, կրի ազգային գաղափարախոսություն, առավել ևս երբ որ պետությունը այդ բացն ունի։ Վերածնունդը հեռու չէ, վերածնունդը լինելու է գաղափարական։ Այս տեսանկյունից «Գոյ» թատրոնի տեղն ավելի քան ակնառու է։
«Գոյ»-ը հզոր ասելիք ունի՝ սերունդ դաստիարակել, պարտավողական հոգեբանությունը մեր միջից ջնջել։ Ազգային ինքնաճանաչությունը վերածնելու համար «Գոյ» թատրոնն ավելի քան պիտի կայանա։ Պետք է նպաստենք, որ «Գոյ» թատրոնի առաքելությունն այդ փոքր դահլիճից դուրս գա, ավելի մեծ դահլիճների լինեն, վերածվի հեռուստաթատրոնի, որպեսզի ողջ ազգը լսի, հասկանա, ընկալի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ ժողովրդավարություն չկա. Նորա Արմանի
- ԿԳՄՍՆ իրավունք չունի որշի՝ այս թատրոնը գոյություն ունենա, թե ոչ. Դերասանուհի Մարինե Պետրոսյան
- Սամվել Թոփալյան. Անգրագիտության մթնոլորտ է ու մարդիկ նման կրթությամբ որոշում են ինչ-որ մշակութային օջախի, դպրոցի ճակատագիր
- Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով. «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ԿԳՄՍՆ-ի մասին
- Մշակութային ջարդ է. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- «Գոյ» թատրոնի գործունեությունը, որպես առանձին ՊՈԱԿ, չենք պատկերացնում. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան