Գերմանիայում ընտրվել է 2023 թվականի հակաբառը
Մարբուրգի Ֆիլիպի համալսարանը ճանաչել է «ետգաղթ» (remigrare )բառը որպես անցյալ տարվա «հակաբառ», քանի որ այն օգտագործվում է ծայրահեղ աջ շարժումների ներկայացուցիչների կողմից՝ նկատի ունենալով միգրանտների զանգվածային արտաքսման ծրագրերը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է ուսումնական հաստատության մամլո հաղորդագրությունում:
«Ետգաղթ» տերմինը օտար բառ է, որը ծագել է լատիներեն remigrare (ետ գաղթել, վերադառնալ) բայից: Նույնականների շարժում (ծայրահեղ աջ շարժում ), աջակողմյան կուսակցություններ և այլ աջ ծայրահեղականներ խմբերը, այս բառը դարձել է էվֆեմիզմ՝ միգրացիոն ծագում ունեցող մարդկանց բռնի վտարում և նույնիսկ զանգվածային տեղահանություն պահանջելու համար»,-ասված է մամուլի հաղորդագրությունում։
Մարբուրգի համալսարանի ընտրությունը մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Յուրաքանչյուր ոք, ով ապրում է այստեղ, աշխատում է այստեղ և կիսում է մեր ժողովրդավարության հիմնական արժեքները, մեր մասն է՝ անկախ ծագումից և մաշկի գույնից: Վերջակետ»,- X սոցիալական ցանցում «տարվա հակաբառ» հեշթեգով գրել է Շոլցը ։
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Sozialklimbim բառը, որը կարելի է թարգմանել որպես «սոցիալական անհեթեթություն»։ Այն օգտագործվում է բարեկեցության և երեխայի նպաստների վերաբերյալ քաղաքական բանավեճերում՝ դրանք որպես անհարկի շռայլություն բնութագրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ՏԱՍՍ. Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական քայլերի համար
- Գերմանիայում մեքենավարները զանգվածային գործադուլ են սկսվել
- Գերմանիայի կառավարությունը հավատում է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային