Լուվրը 2024 թվականի Օլիմպիական խաղերից առաջ բարձրացրել է տոմսերի գները
Լուվրի տոմսերի արժեքը երկուշաբթի օրվանից 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ թանկացել է 5 եվրոյով։ Թանգարանի կայքը տեղեկացնում է, որ հունվարի 15-ից թանգարանի մուտքի արժեքը 17 եվրոյից դարձել է 22 եվրո։ Թանգարան այցելելը շարունակելու է անվճար լինել մինչև 18 տարեկան անձանց և Եվրոպական տնտեսական տարածքի մինչև 26 տարեկան բնակիչների համար։
Թանգարանի ղեկավարության պարզաբանմամբ, թանկացումը պայմանավորված է գնաճով և էլեկտրաէներգիայի թանկացմամբ։ Սակայն յուրաքանչյուր երկրորդ այցելու իրավունք ունի անվճար դիտել ցուցահանդեսը։
Ռիա նովոստին գրում է, որ 1793 թվականին բացված Լուվրն աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանն է։ 2022 թվականին նրա հավաքածուն, որը զբաղեցնում է 86 հազար քառակուսի մետր տարածք, դիտել է 7,2 միլիոն մարդ, ինչը թանգարանին բերել է 76,5 միլիոն եվրո։
2023 թվականին այցելուների թիվը կազմել է 8,9 միլիոն, ընդ որում 3,6 միլիոն այցելու (41%) անվճար մուտք է գործել թանգարան։
Զբոսաշրջության նախարարության հաղորդմամբ, Փարիզն ակնկալում է, որ 2024 թվականին ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցի մոտ 15 միլիոն զբոսաշրջիկ։
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, Պարալիմպիական խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան