ՀԾԿՀ-ն մերժում է «ՄՏՍ Հայաստան»-ի գործարքի կնքումը
«ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին հարցն ընդգրկված է հանձնաժողովի՝ հունվարի 17-ին կայանալիք նիստի օրակարագում։
Panorama.am-ը հանձնաժողովից տեղեկացավ, որ մերժման հիմքերից մեկն էլ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն են, ըստ որոնց.
«Գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե համաձայնություն ստանալու փասաթղթերը չեն համապատասխանում Հանձնաժողովի սահմանած կարգի պահանջներին, ինչպես նաև իրավասու մարմնի գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերը, իսկ մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրված լիցենզիայի կամ թույլտվության առկայության դեպքում, երբ չի հիմնավորվում անհրաժեշտ փորձի առկայությունը»։
Որոշման նախագծի համաձայն, սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հանձնաժողով կամ երկամսյա ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞վ վստահություն ներշնչեց «ՄՏՍ Հայաստանի» բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունը. պարզաբանում է ՀԾԿՀ նախագահը
- Պարզապես իրական շահառուներին թաքցնելու համար նախատեսված անձ. «ՄՏՍ Հայաստան»-ի գործարքի հետքերով
- Իրական սեփականատերը հայտնի է, բայց ես չեմ ասի հիմա, թե ով է. Ռոբերտ Խաչատրյանը՝ «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մասին
- «ՄՏՍ Հայաստան»-ը ձեռք բերող ընկերությունը գրանցված է Կիպրոսում. «Հետք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան