
Մարությանի թիմակիցը՝ Ավինյանին. Մոծակը, որ ծծում է քաղաքի ռեսուրսները
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարություններին։
«Լավ չի, որ երիտասարդ քաղաքապետը իրեն քննադատողներին «ճանճեր» է համարում , որոնք հավաքվել են թենիսի կորտերի թեմայի շուրջ։ Նույնիսկ քաղաքական հակառակորդների հետ էդ բառապաշարով չարժե խոսել։ Քամի ցանողը փոթորիկ է հնձում։
Եթե էսպես շարունակվի, եթե նա շարունակի իր ընդդիմախոսներին անվանել ճանճեր, ապա շատ արդար կլինի, որ իր ընդդիմախոսներն էլ նրան ուրիշ միջատի հետ համեմատեն։ Օրինակ՝ մոծակի, որը ծծում է։ Ծծում է քաղաքի ռեսուրսները և քոր ու գլխացավանք է պատճառում քաղաքացիներին»,-գրել է Կարապետյանը։