Հայաստանը մշտապես աջակցել է «Մեկ Չինաստան» սկզբունքին․ ԱԳՆ
Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին։ «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի մեր երկիրը։
«Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Շաբաթ օրը Թայվանում տեղի են ունեցել վարչակազմի ղեկավարի և խորհրդարանի ընտրությունները։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ մասնակցությունը կազմել է 69,8%: Քվեարկելու իրավունք ուներ 19,5 միլիոն մարդ։
Կղզու վարչակազմի ղեկավար է ընտրվել Լայ Ցինդեն, որը ներկայացնում է Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը, և հանդես է գալիս Թայվանի անկախության հռչակման օգտին։
Երկրոդ տեղում Հոու Յին Կուոմինթանգիցն է, որը ձգտում է կարգավորել հարաբերությունները և զարգացնել կապերը մայրցամաքային Չինաստանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Քաղտեխնոլոգ. Հայաստանի օրենսդիր մարմնին հետաքրքրում է կոնկրետ մեկ մարդու դուր գալու քաղաքականությունը
- Չինաստանը կդիմադրի Թայվանի անկախության կայացմանը
- Եթե Թայվանի շուրջ մեծանա լարվածությունը, հաջորդ ռազմական բախումների և անկայունությունների թատերաբեմը Հարավային Կովկասն է. Զաքարյան
- ԱՄՆ-ը չի բացառում Թայվան իր զորքերի ուղարկելը
- Չինաստանը Թայվան այցելելու համար պատժամիջոցներ է կիրառել Լիտվայի տրանսպորտի նախարարության դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան