33 տարի առաջ՝ այս օրերին Բաքվում ազերի խառնամբոխի աչքի առաջ բռնաբարվեցին 90 և 70 տարեկան հայ մայրն ու դստերը.Հասրաթյան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Տոն օրերին մենք խաղում էինք «հայերի կոտորած» խաղը, խաղ, որն ավելի շատ էինք նախընտրում մնացած բոլոր խաղերից,- իր «Կովկասյան օրեր» գրքում, որը լույս էր տեսել 1945թ. Փարիզում, գրում է ծագումով բաքվեցի գրող Ում էլ Բանին, նույն ինքը՝ Միրզա գըզը Ասադուլաևան:
«Ռասիստական կրքերից հարբած՝ մենք մեր ատավիստական ատելության զոհասեղանին էինք դնում մորական կողմով հայուհի Թամարին: Սկզբում նրան կամայականորեն մեղադրում էինք մահմեդականների սպանության մեջ և, մեր հաճույքը թարմացնելու համար, սկսում էինք գնդակահարել: Հետո կտրում էինք նրա լեզուն, գլուխը, վերջույթները և դրանք նետում շներին՝ դրանով մեր զզվանքը հայտնելով հայկական մարմնի հանդեպ...»,-գրել է նա:
...20-րդ դարասկզբին Բաքվում տեղի ունեցածը նույն ահավորությամբ կրկնվեց նաև 20-րդ դարավերջին... Զոհասեղանին նորից Բաքվի հայն էր, բայց արդեն ոչ թե խաղի, այլ իրական կոտորածի տեսքով...
33 տարի առաջ՝ այս օրերին Բաքվի Խագանի փողոցում հավաքված ազերի խառնամբոխի աչքի առաջ բռնաբարվեցին 90 և 70 տարեկան հայ մայրն ու դստերը, ավերվեց ու թալանվեց հայերին պատկանող շուրջ 110 բնակարան, զոհերի իրական թիվն առայսօր մնում է անհայտ...
20-րդ դարասկզբին հայը պետականություն չուներ, իսկ այսօր, կարծես թե, ունի... Բայց,միևնույն է, թուրքի համար նախընտրելին «հայերի կոտորած» խաղն է...»:
Հարակից հրապարակումներ`
- Երկիրն արդեն հարյուր տարուց ավել թուրքի լծի տակ, բայց նա Ղարս ու Մուշ է երգում.Սենոր Հասրաթյան
- Տղամարդկություն կունենան խոստովանելու, թե ում զոհաբերության շնորհիվ անցան Հագարի կամուրջը. Սենոր Հասրաթյան
- Հանուն այդ սիրո արել է այն, ինչ պարտավոր էր անել...․ Սենոր Հասրաթյան
- Այսօր էլ համառորեն շարունակում է կերտել մեր պարտությունների խեղճ ու անպատիվ տարեգրությունը. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան