Սա ուղղակիորեն վերաբերում է Հայաստանին, ավելի կոնկրետ՝ Սյունիքի ճակատագրին․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմանի ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցերը:
- Իրանի ու Ռասաստանի արտգործնախարարները քննարկել են Համապարփակ Ստրատեգիական Համագործակցության պայմանագրի նախապատրաստման գործընթացը:
Սա ուղղակիորեն վերաբերում է նաև Հայաստանին, ավելի կոնկրետ՝ Սյունիքի ճակատագրին, իսկ գուցե Արցախի խնդրում հնարավոր զարգացումների վրա, եթե Հայաստանում պետականության ու պետական քաղաքականության նշույլներ դեռ մնացել են:
Սակայն չենք կարող շրջանցել Իսրայելի խնդիրը:
Սա պետք է դիտարկել նաև՝ ըստ էության իսրայելական ու հակաիսրայելական կոալիցիաներ են սկսում ձևավորվել և բաժանարար գծերն Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ տրամաբանությանբ չեն արդեն բաժանվում, ինչը նոր իրականություն է:
Պետք է նաև ֆիքսել, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում որոշակի սառեցում է սկսում նկատվել, դա պայմանավորված է Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխության և ուկրաինական հարցում Թուրքիայի երկակի խաղերի փաստերով:
Բնական է, որ Թուրքիա-Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր փոփոխության դեպքում կփոխվեն նաև Ռուսաստան-Արևելյան Թուրքիա (Ադրբեջան) հարաբերությունները: Բնական է, որ կտրուկ փոփոխություններ սպասել պետք չէ, չնայած 2024-ին սպասվող պատերազմական օջախների թատերաբեմի լայնացման ու թեժացման պայմաններում կտրուկ փոփոխությունները հնարավոր են:
Իսրայելի պահով
2020 թվականին Իսրայելը ակտիվ դերակատարություն էր ստանձնել Արցախի պատերազմում, փաստորեն ակտիվորեն մտնելով ռուս-իրանական ազդեցության գոտի, ինչը վերջիններիս պետք է դուր չգար ու հիմա ստանում է պատասխանը Գազայի խնդրում, նրանց ակտիվությամբ, ոչ Իսրայելի օգտին:
Իսրայելի մյուս սխալը բարոյական ոլորտում է, ինչն ունի մեծ քաղաքական նշանակություն: Հոլոքոստի գաղափարի վրա հրեաների մոբիլիզացիայի շնորհիվ պետականություն ստեղծած հասարակությունը նախ Ցեղասպանություն ապրած հայերի դեմ գործեց Արցախում, երկրորդն՝ հենց ինքն է Պաղեստինցիների Հոլոկոստ կազմակերպել: Դա թե ներքաղաքական, թե արտաքին արտաքին քաղաքական դաշտում հրեաների բարոյալքման գործոն կարող է դառնալ: Հատկապես ցինիկ էր հնչեմ Իսրայելի արտգործնախարի Թուրքիային հայերի ցողասպանության մեջ մեղադրելու խոսքերը, ի պատասխան Թուրքիայի մեղադրանքներին պաղեստնցիների ցեղասպանության անելու մեղադրանքին:
Իսրայելի քաղաքական ու բարոյական կոխպիտ սխալները չեն կարող ազդեցություն անհետևանք մնալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան