Ես վիրահատության կարիք ունեմ. Վագիֆ Խաչատրյան
Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի բողոքը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, դատավոր Հասան Ախմեդովի նախագահությամբ նիստում Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։
Խաչատրյանն իր համաձայնությունն է հայտնել ճառին և դատարանին խնդրել արդարացնել իրեն.
«Ես անմեղ մարդ եմ, ապրում եմ բժիշկների հսկողության տակ։ Ինձ վիրահատություն է պետք, դրա համար պայմաններ ստեղծեք։ Ազատեք ինձ։ Խնդրում եմ արդարացնել ինձ»։
Նիստի ընթացքում պետական մեղադրող Տարանա Մամեդովան դեմ է արտահայտվել. «Խաչատրյանի ձեռքերն անմեղ մարդկանց արյան մեջ են։ Բողոքը չբավարարել»։
Մամեդովայի ելույթից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, վերադառնալուց հետո հրապարակել է որոշումը՝ մերժելով բողոքը։
Բաքվի դատարանը Հակարի կամրջի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ 15 տարուց 5-ը Խաչատրյանը կանցկանցի բանտում, մնացածը՝ ուղղիչ գաղութում։
Հիշեցնենք, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է անցած տարվա հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։
Հարակից հրապարակումներ`
- Վագիֆ Խաչատրյանը խոսել է ընտանիքի հետ
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Ադրբեջանի կիրառված պատիժը
- Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական իշխանությունն ուղղակի դարձրեց իր քաղաքական խաղերի հերթական զոհը. Թաթոյան
- Այն հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ ՄՄԻ․ ԱԳՆ խոսնակը՝ Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման մասին
- Բաքվի դատարանը հրապարակեց Վագիֆ Խաչատրյանի գործով որոշումը
- Վագիֆ Խաչատրյանը վերջին խոսքով դիմել է դատարանին
- Դատախազը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման
- Բաքվի դատարանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը
- Վագիֆ Խաչատրյանի գործով նիստին փոխգնդապետ վկան հիշել է Քոչարյանին, Սարգսյանին, Բալասանյանին ու Բաբայանին
- Դատախազն այսօր պատիժ կպահանջի Վագիֆ Խաչատրյանի համար
- «Աստված կպատժի նրանց, ովքեր մասնակցել են հարձակմանը». Վերագրում են Վագիֆ Խաչատրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները