Տավուշի մարզում 2 ամսական երեխան հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է
Հունվարի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Իջևան» բժշկական կենտրոնում նորածին է մահացել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 2 ամսական Ալեքս Խ.-ն է։ Պարզվել է, որ երեխան մահացել է սոմատիկ բաժանմունքում, իսկ հիվանդանոց է տեղափոխվել այսօր՝ ժամը 20:15-ի սահմաններում՝ ծնողների ուղեկցությամբ։
Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հարակից հրապարակումներ`
- Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. 1.5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին․ տուժած 5-ամյա երեխան մահացել է